ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

19:56 • 30.04.24

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մայիսի 6-7-ը կայցելի Իրան։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Գլխավոր տնօրեն Գրոսսին Իրան կժամանի մայիսի 6-7-ը՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների համար»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Իրանը հասցրել է հարստացված ուրանի արդյունահանումը մինչև 60%, այդ թվում՝ Նաթանզի ստորգետնյա օբյեկտում։