ԱՄՆ-ն Գազայի ափերի մոտ 320 մլն դոլար արժողությամբ լողացող նավամատույց է կառուցում (լուսանկարներ)

10:08 • 30.04.24

Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Գազայի ափերի մոտ ԱՄՆ զինվորականների կողմից կառուցվող լողացող նավամատույցի պատկերները. նավամատույցը, աշխատանքների ավարտվելուն պես, կոչված է օգնելու ավերված Գազայի հատվածի սովահար բնակչությանը շատ անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնելու համար, գրում է CNN-ը:

Ծովում ժամանակավոր նավամատույցի շինարարությունը սկսվել է անցյալ շաբաթ, և հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ մի քանի ռազմական նավերի անձնակազմը կառուցում է հարթակը: Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել է, որ նավամատույցը ԱՄՆ-ին կարժենա մոտ 320 միլիոն դոլար:

Անցյալ շաբաթ բարձրաստիճան զինվորականներից մեկը ասել է, որ ԱՄՆ-ն «նպատակ ունի մայիսի սկզբին ծովից Գազա մարդասիրական օգնության մատակարարում սկսել». այն  կսկսվի օրական 90 բեռնատարի համարժեք օգնությունից, այնուհետև արագ կհասցվի մինչև օրական 150 բեռնատար ավտոմեքենա ծավալի:

Construction of a temporary floating pier off the coast of Gaza to help deliver aid to the strip is seen in this photo posted on social media by US Central Command on April 30, 2024.The temporary pier is intended to help deliver humanitarian aid to Gaza.The US military is likely to operate the pier for at least the next three months, US officials previously told CNN.The construction of the pier is seen in this satellite image from April 27, 2024.