Կոլումբիայի համալսարանը սկսել է դասերից հեռացնել պաղեստինամետ ցուցարարներին

10:39 • 30.04.24

ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի ղեկավարությունը սկսել է դասերից հեռացնել ուսանողներին, որոնք չեն լքել ցուցարաներների՝  ի պաշտպանություն պաղեստինցիների ստեղծած վրանային ճամբարը։ Ճամբարում մնում է մոտ 80 վրան, ինչպես նաև 10-ից ավելի դասախոս, նշում է The New York Times-ը (NYT):

«Մենք սկսել ենք դասերից հեռացնել ուսանողներին՝ որպես մեր համալսարանի անվտանգությունն ապահովելու ջանքերի հաջորդ փուլի մաս», - ասել է համալսարանի խոսնակ Բեն Չանգը:

Ուսումնական հաստատության տնօրինությունը բացատրել է, որ բողոքի ակցիաները խանգարում են դասերին, քննությունների նախապատրաստմանը, ինչպես նաև անբարենպաստ միջավայր են ստեղծում հրեա ուսանողների համար։

Նախօրեին Կոլումբիայի համալսարանի ղեկավարությունը ուսանողներին կոչ էր արել դադարեցնել ակցիան և լքել ճամբարը մինչև ապրիլի 29-ի ժամը 14:00-ն (Մոսկվայի ժամանակով 22:00-ն):Նրանք մտադիր են ժամանակավորապես դասերից հեռացնել միայն այն ուսանողներին, որոնք մնացել են ճամբարում նշված ժամկետից հետո, այլ ոչ թե անցած օրերին դրա բոլոր մասնակիցներին։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ամերիկյան համալսարանների ուսանողական համայնքները սկսել են բաց նամակներ հրապարակել՝ ի պաշտպանություն Գազայի հատվածի պաղեստինցիների և ցույցեր անցկացնել: Բողոքի ցույցերը ընդգրկել են, մասնավորապես, Սթենֆորդի, Բերքլիի, Կոլումբիայի և Նյու Յորքի համալսարանները։ AFP-ի տվյալներով՝ ավելի քան 900 մարդ բերման է ենթարկվել։ Ի պատասխան՝ ուսումնական հաստատությունների դասախոսները պահանջել են հարգել ուսանողների խաղաղ ցույցերի իրավունքը։