Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել. նախազգուշացվել է հնարավոր ցունամիի մասին (լուսանկարներ)

15:49 • 30.04.24

Ինդոնեզիայի Ռուանգ հրաբուխը տպավորիչ կերպով ժայթքել է՝ շիկացած լավա արձակելով երկինք և ստիպելով իշխանություններին նախազգուշացնել հնարավոր ցունամիի մասին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական վտանգի նվազեցման կենտրոնը հրաբխին ամենամոտ գտնվող կղզու՝ Տագուլանդանգի բնակիչներին նախազգուշացրել է, որ կարող է ցունամի տեղի ունենալ:

Ինդոնեզիան գտնվում է այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակում, որը բարձր սեյսմիկ ակտիվության տարածք է: Ռուանգն Ինդոնեզիայի մոտ 130 ակտիվ հրաբուխներից մեկն է:

An eruption from Mount Ruang volcano is seen from Tagulandang island in Sitaro, North Sulawesi, on April 30, 2024Footage shared by Indonesia's disaster mitigation agency showed strikes of lightning flashing above Ruang's craterThe Ruang volcano spews incandescent lava and volcanic ash during an eruption in the Sitaro Islands as residents look on in shock and awe