Գազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդ

18:17 • 01.05.24

Գազայի հատվածին հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 34,568-ի, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34,568-ի, վիրավորվել է 77,765 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել իսրայելական բանակի գործողությունների հետևանքով մահացած 33 մարդու դի։