Ղրղզստանում բեռնատարը, որի ղեկին վարորդ չի եղել, մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)

16:36 • 02.05.24

Ղրղզստանում պաղպաղակ տեղափոխող բեռնատարը բացօթյա ներկայացման ժամանակ մխրճվել է ամբոխի մեջ և վրաերթի ենթարկել 29 երեխայի, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Միջադեպի պահին վարորդը ղեկին չի եղել: Նա մեքենան կանգնեցրել է բլրի վրա, ինչից հետո այն առաջ է շարժվել ու մխրճվել երեխաների խմբի մեջ:

Տուժել է 29 երեխա, 18-ը գտնվում է հիվանդանոցում։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: