Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

11:00 • 02.05.24

Այսօր առավոտյան 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Քերման նահանգի հարավում գտնվող Ֆարյաբ շրջանում։

Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Զոհեր և ավերածություններ չկան: