Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա

16:03 • 02.05.24

Տավուշի մարզի Կիրանց գյուղում արդեն մոտ մեկ ժամ է՝ էլեկտրաէներգիա չկա։

Հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։

Նշվում է, որ տեղեկությունը հայտնել է Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը։

«Գյուղի բնակիչները կարծում են, որ դա արվում է միտումնավոր՝ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։