Իսրայելի ոստիկանությունը հաղորդում է Նեթանյահուի ավտոշարասյան վրա հшրձակման փորձի մասին

20:24 • 02.05.24

Թել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավտոշարասյան վրա հարձակվելու փորձի մեջ։

Այս մասին հայտնում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա տեղեկություններով՝ ձերբակալվածը խոչընդոտում էր երթեւեկությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Թել Ավիվի կենտրոնում՝ Դիզենգոֆ փողոցում։

Կասկածյալը՝ 58-ամյա տղամարդը, ուղարկվել է հարցաքննության։ Նրա ինքնության մասին մանրամասներ չեն հաղորդվում։