Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր

20:15 • 02.05.24

Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բերդիչի բնակավայրը։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈՒ բարելավել է մարտավարական դիրքը և չեզոքացրել ուկրաինական ԶՈՒ մի շարք ստորաբաժանումների՝ Վոզդվիժենկա, Կալինովո, Սոկոլ, Նովոպոկրովսկոե և  Պրոգրես բնակավայրերի տարածքներում։