Արաբկիր վարչական շրջանում մեկնարկել են շինարարական, բարեկարգման մեծածավալ աշխատանքներ․ Արամ Ազատյան (լուսանկարներ)

19:25 • 03.05.24

Արաբկիր վարչական շրջանում մեկնարկել են շինարարական, բարեկարգման մեծածավալ աշխատանքներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։

«Շրջայցի ժամանակ ծանոթացել եմ Ադոնց փողոցում իրականացվող եզրաքարերի հիմնանորոգման գործընթացին, թերությունների հետ կապված պահանջել շտապ դրանք շտկել:

Возможно, это изображение 4 человека

Քանաքեռ ՀԷԿ բանավանի զբոսայգում շների զբոսանքի համար, ըստ սահմանված չափորոշիչների, կառուցվում է առանձնացված տարածք:

Возможно, это изображение 3 человека, дерево и трава

Ադոնց 17 շենքի առջև իրականացվում են վթարային հենապատի վերականգնման աշխատանքներ:

Նոր հենապատ է կառուցվում Արաբկիր զբոսայգուն հարակից տարածքում: Հաշվի առնելով բնակիչների առաջարկությունները, տեղում շինարարի հետ քննարկման արդյունքում, որոշում ենք կայացրել կատարել լրացուցիչ մայթային հատվածի կառուցման աշխատանքներ:

Արաբկիր այգում հանձնարարել եմ վերանորոգել վնասված նստարանները:

Возможно, это изображение 1 человек и деревоВозможно, это изображение 2 человека

Ծանոթացել եմ Կոմիտաս 22 հասցեում բակային տարածքի հիմնանորոգման, Քոչար 27 հասցեում հիմնանորոգվող բակային տարածքի և նոր ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներին:

Возможно, это изображение 5 человек и текст

Այգեձոր փողոցում ասֆալտապատման աշխատանքների հետ կապված հանձնարարել եմ ցածր դիտահորերի նիշերը բարձրացնել և ուշադիր լինել որակական բարձր չափորոշիչների պահպանմանը»,- գրել է նա:

Возможно, это изображение 4 человека и текстВозможно, это изображение 3 человекаВозможно, это изображение 6 человек