Երեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ)

14:55 • 04.05.24

Երեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով։

Բնակիչներից մեկը դիմել է Tert.am-ին, ուղարկել է տեսանյութեր և հայտնել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով։

«Զանգել ենք 911։ ՆԳՆ ՓԾ-ից եկել և ասել, որ ոչ մի բան չեն կարող անեն, նկարել են, սեփականատիրոջ տվյալները վերցրել են ու գնացել են»,- ասել է բնակիչը։

«Այնուհետև զանգել են Վեոլիա ջուր, չեն պատասխանել։ Հարևաներից մեկը ծանոթ ուներ, զանգել  եկել են,  և բնակիչների օգնությամբ ջուրը հանել են»,- ասել է բնակիչը։

 Տեսանյութը կարող եք դիտել տելեգրամյան մեր ալիքում։