«Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ)

13:38 • 05.05.24

Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը» խորագրով նստացույց՝ կազմակերպված ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության, ՀՅԴ Զավարյան ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի պատանեկան միությունների կողմից:

Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ ԼԵՄ ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ նստացույցը կազմակերպվել է երեկ:

«Միաժամանակ ՀՅԴ ԼԵՄ-ի և ՀՅԴ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ հանդիպել են  Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ հանձնելու նամակը, որում շեշտվում է Երիտասարդության՝ Հայաստանի իշխանությունների հանձնողական քաղաքականության կտրուկ մերժումը»,- ասվում է հրապարակման մեջ:

Возможно, это изображение 9 человек и текстВозможно, это изображение 8 человек и текстВозможно, это изображение текстВозможно, это изображение 2 человека и текстВозможно, это изображение 7 человек и текстВозможно, это изображение 2 человека, толпа и текстВозможно, это изображение 2 человека, шахматы и текстВозможно, это изображение 2 человека и текст