Մադոննայի կարիերայի ամենամասշտաբային համերգի համար Ռիո Դե Ժանեյրոյի իշխանությունները բյուջեից վճարել են 3,94 միլիոն դոլար, իսկ ՀՀ-ն Սնուփ Դոգի չկայացած համերգի համար՝ 6 մլն դոլար

22:48 • 06.05.24

Ամերիկացի փոփ աստղ Մադոննան անվճար համերգ է տվել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի Կոպակաբանա լողափում:

Համերգը դասվել է երբևէ անցկացված ամենամարդաշատ համերգների ցանկում, որին մասնակցել է 1,6 մլն մարդ աշխարհի տարբեր երկրներից: Համերգը նաև ամենամարդաշատն էր 65-ամյա Մադոննայի 40 ամյա կարիերայի ողջ ընթացքում: Նրա նախորդ ռեկորդը 1987-ին էր Փարիզում, որին 130,000 մարդ էր մասնակցել:

65-летняя Мадонна собрала 1,6 млн зрителей на своем концерте: возможно, это  самое масштабное шоу в истории - KP.RUОколо 1,6 млн человек пришли на бесплатный концерт Мадонны в Бразилии /  VSE42.RU - информационный сайт Кузбасса.

Միջոցառումը սպասարկել է 3,200 ոստիկան, իսկ բեմի պատրաստման վրա աշխատել է 4,000 բանվոր: Բրազիլիան Մադոննայի համաշխարհային շրջագայության վերջին հանգրվանն էր: Աստղը համերգները սկսել էր Լոնդոնից անցյալ տարվա հոկտեմբերին:

Tert.am-ի համար հատկապես ուշագրավ էին միջոցառման ծախսերը: Իշխանությունների հրապարակած փաստաթղթից պարզ է դառնում, որ համերգի կազմակերպման համար բյուջեից ծախսվել է մոտ 3,94 միլիոն դոլար, իսկ համերգի ընդհանուր ծախսը կազմել է 11,7 մլն դոլար:

Հենց երգչուհուն վճարվելիք գումարը 3,3 մլն դոլար էր: Մասշտաբային համերգի  մնացյալ ծախսերը հոգացել են մասնավոր ներդրողները: Նախնական հաշվարկներով համերգը Ռիո դե Ժանեյրոյի տնտեսության մեջ ներգրավել է մոտ 57 միլիոն դոլար: Ուշագրավ է նաև, որ  համերգի օրերի համար Ռիոյի օդանավակայանում 170 նոր չվերթ էր ավելացվել:

На выступление Мадонны в Рио пришли 1,6 млн зрителей – фото | Новости  Украины | LIGA.net

Ուշագրավ է հիշել մեկ այլ աստղի՝ Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը ցավոք չկայացավ:

Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրել էր մոտ 6 մլն դոլար՝ 2,1 մլն դոլարով շատ քան Մադոննայի համերգի դեպքում: Այնինչ Սնուփ Դոգի համերգի տոմսերն անվճար չէին և վաճառվում էին 20,000-55,000 դրամով:

Կառավարությունն էլ ակնկալում էր, որ Սնուփ Դոգի համերգին կմասնակցի 20,000-25,000 մարդ: Ինչպես նաև ակնկալվում էր, որ համերգին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5,000- 6,000 զբոսաշրջիկ։

Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի համերգից ստացած շահույթից ՀՀ  կառավարությունը ֆինանսական մասնաբաժին չէր ունենալու:

Հիշեցնենք նաև, որ չնայած շատերը պնդում էին, որ համերգի ծախսերն ուռճացված են և կոռուպցիոն ռիսկ կա, Doping Space ընկերության հիմնադիր Հայկ Սիմոնյանը պնդում էր, որ սովորաբար հենց այդքան են արժենում համերգները:

Հիշեցնենք նաև, որ արտակարգ և լիազոր դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նշել էր, որ Դոպինգ Սփեյս-ի տնօրենը և մի շարք պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն հանրային միջոցների վատնման համար:

Հիշեցնենք, որ Tert.am-ին «Դոպինգ Սփեյս» կազմակերպության համահիմնադիր ղեկավար Հայկ Սիմոնյանը հայտնել էր, որ չի բացառում, որ Սնուփ Դոգի համերգը կարող է տեղի ունենալ մայիս-հունիս ամիսներին, ինչպես ավելի վաղ համերգի անցկացումը հավանական էր համարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։