Կրեմլի քննադատ Վլադիմիր Կարա Մուրզան ստացել է Պուլիտցերյան մրցանակ՝ բանտում գրված հոդվածների համար
Ռուսաստանցի ընդդիմադիր հանրային գործիչ, Կրեմլի խիստ քննադատ, լրագրող ու հրապարակախոս Վլադիմիր Կարա Մուրզան, որը 25 տարվա պատիժ է կրում հատուկ ռեժիմի գաղութում, արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։
Նա պարգևատրվել է մի շարք սյունակների համար, որոնք նա գրել է The Washington Post-ի համար բանտում գտնվելու ժամանակ, հայտնում է meduza.io կայքը:
2023 թվականի ապրիլին Վլադիմիր Կարա Մուրզան դատապարտվել է 25 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Նա մեղավոր է ճանաչվել «պետական դավաճանության», «անցանկալի» կազմակերպության գործունեություն իրականացնելու և ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու հոդվածներով։ Կարա Մուրզան մեղքը չի ընդունել։
Նշենք, որ Պուլիտցերյան մրցանակն ԱՄՆ-ում ժուռնալիստիկայի, գրականության, երաժշտության և թատրոնի ոլորտների ամենահայտնի մրցանակներից մեկն է։ Այն հանձնվում է 1917 թվականից սկսած։










