Տանիքներին՝ դիպուկահարներ. Շվեդիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկալում է անվտանգության աննախադեպ միջոցառումներով (լուսանկարներ)
Շվեդիայի Մալմյո քաղաքում, որն այս տարի հյուրընկալում է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը, անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվում։ Այս մասին հայտնում է շվեդական Aftonbladet-ը։
Երեքշաբթի՝ առաջին կիսաեզրափակչի օրը, հարյուրավոր իրավապահներ տեխնիկայով հերթապահում են քաղաքի կենտրոնական մասում գտնվող դիտակետերում, իսկ համերգասրահի շուրջ տանիքներին նկատվել են կահավորված դիտակետեր և կրակակետեր։ 
Մալմյոյում տեղի ոստիկանությանը օգնելու համար ժամանել են գործընկերներ Դանիայից և Նորվեգիայից։
Համերգասրահի շուրջ տեղադրված են բազմաթիվ տեսախցիկներ, որոնց միջոցով մշտադիտարկում են իրականացնում ոստիկանության համապատասխան աշխատողները։
Համերգասրահ մուտք գործելու համար հանդիսատեսը պետք է խիստ զննում անցնի:
Ավելի վաղ որոշ ահաբեկչական խմբավորումներ հայտարարել են, որ կարող են ահաբեկչություն իրականացնել «Եվրատեսիլ»-ի ընթացքում՝ պատճառաբանելով երգի մրցույթին Իսրայելի մասնակցությունը:










