Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա

12:28 • 08.05.24

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան:

Նա մայիսի 8-ին Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստինՙ իսկ մայիսի 9-ին՝ Հաղթանակի զորահանդեսին։

Չի բացառվում երկկողմ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։