Աստված է մեր Տերը․ ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան

20:46 • 08.05.24

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին կանչել են ԱԱԾ։

Արշակ Սրբազանը հայտարարություն է տարածել այս առնչությամբ․

«Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ , քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։

Աստված է մեր Տերը:

Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝  իր չարածի համար»։