Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Լուգանսկի նավթային պահեստին. կան տուժածներ (տեսանյութ)

09:48 • 08.05.24

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Լուգանսկի նավթային պահեստին, ինչի հետևանքով հինգ աշխատակից, ըստ նախնական տվյալների, տուժել է: 

Ինչպես հայտնել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը թելեգրամյան ալիքում, Ուկրաինայի զինված ուժերի հարվածից վնասվել են բնակելի շենքեր, էլեկտրահաղորդման գծեր և գազատար։

Պասեչնիկը հավելել է, որ ուկրաինական զորքերը, ըստ ամենայնի, ATACMS հրթիռներով են հարվածել նավթի պահեստին։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: