ԱՄՆ-ն, Ռաֆահում գործողության ֆոնին, դադարեցրել է ռումբերի առաքումն Իսրայել
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի առաքումն Իսրայել, ինչը պայմանավորված է Գազայի հարավային Ռաֆահ քաղաքում Իսրայելի խոշոր ցամաքային գործողության իրականացմամբ: Ինչպես գրում է BBC-ն, այս մասին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
«ԱՄՆ-ի դիրքորոշումը եղել է այն, որ Իսրայելը չպետք է խոշոր ցամաքային գործողություն սկսի Ռաֆահում, որտեղ ավելի քան մեկ միլիոն մարդ պատսպարված է և գնալու տեղ չունի», - ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
«Մենք սկսել ենք ուշադիր ուսումնասիրել Իսրայելին հատուկ զենքի տեսակների առաջարկվող մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել Ռաֆահում: Սա սկսվել է ապրիլին։ Այդ վերանայման արդյունքում մենք անցյալ շաբաթ դադարեցրել ենք զենքի մեկի խմբաքանակի փոխանցումը. այն բաղկացած է 907 կգ քաշով ռումբերից», - ասել է անանուն պաշտոնյան։
Նրա խոսքով՝ իրենք ուսումնասիրում են ազդեցությունը, որ այդ ռումբերը կարող են ունենալ խիտ քաղաքային վայրերում:
«Մենք վերջնական որոշում չենք կայացրել առաքման վերաբերյալ», - նշել է զրուցակիցը:










