Ուկրաինայի ամբողջ տարածքում 1 օրում 2-րդ անգամ ավիահարվածի տագնապ է հայտարարվել

09:54 • 08.05.24

Ուկրաինայում մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ ավիահարվածի մասին տագնապ է հայտարարվել ամբողջ երկրում:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս են վկայում Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալները։

Նշվում է, որ տագնապը սկսել է հնչել մայիսի 8-ին (Երևանի ժամանակով ժամը 07:25-ին) Կիևում և ժամը 07:27-ին այն տարածվել է ամբողջ Ուկրաինայում։