Ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա, ո՛չ իշխանություններ, ո՛չ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճել․ Բագրատ Սրբազան

18:28 • 09.05.24

Ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա, ո՛չ իշխանություններ, ո՛չ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճել։

Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասեց Բագրատ Սրբազանը։

«Մայիս 9-ը մեր երբեմնի եռատոնը, մեզանից գողացված ուրախության մեջ, այս անպատվության ժամանակներում մենք միասին հավաքվել ենք վերստին հաստատելու և ասելու, որ աչինչ և ոչ ոք, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճել։

Մենք Տավուշից ենք գալիս, ՀՀ-ի դարպասներից, պատվով ժողովուրդից դեպի պատվով քույրեր և եղբայրներ։ 

Հոգին հաղթել է դուխին, և հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին»,-ասել է նա։