Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

09:08 • 09.05.24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ռազմաքաղաքական ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի զբոսայգում:

Այսօր նշվում է Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը:

ՀՀ օրհներգից հետո Փաշինյանն ու Սիմոնյանը խաչակնքվեցին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։