Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
23:25 • 09.05.24
Մալուխային ցանցում առաջացած տեխնիկական խնդիրների, ինչպես նաև առանձին հանգույցների վերազինման աշխատանքներով պայմանավորված' «Էրեբունի» օդանավակայանից Աջափնյակ վարչական շրջանի 15-րդ թաղամաս և հետադարձ ուղղությամբ գործող հ. 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Placeholder










