Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսը, կոտրելով արգելապատնեշը, ընկել է գետը. կա 5 զոհ (տեսանյութ)

16:22 • 10.05.24

Սանկտ Պետերբուգում մարդատար ավտոբուսն ընկել է Մոյկա գետը. դրանում մոտ 20 մարդ է եղել։ Հաղորդվում է հինգ զոհի մասին:

Մարզային ՆԳՆ-ից հայտնել են, որ փրկարարները մարդկանց դուրս են բերում ջրից: Երեքն արդեն ափ է դուրս բերել, գրում է rbc.ru-ն։

Ականատեսներից մեկը հայտնել է, որ ավտոբուսը բախվել է երկու մեքենայի, կոտրել արգելապատնեշն ու ընկել ջուրը։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: