Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

17:42 • 11.05.24

Նիկոլ Փաշինյանն այցելել է Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ։ 

Նա այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում։

«Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում արդեն մեկ ամիս է գործում է նորակառույց մոդուլային մանկապարտեզը:

Այն նախատեսված է 144 երեխայի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 500 մլն դրամ»,-գրել է Փաշինյանը։