Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով

10:28 • 11.05.24

Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով։ Տեղեկութունը Tert.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից։

Նշենք, որ ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սպասվում է Փաշինյանի այցը Էջմիածին։

«8:30-ին «Էջմիածին դաշինքի» անդամներով լինելու ենք էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում, որպեսզի «սուրճի հրավիրենք» ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանին»,–ասվում էր նախապես տարածված հայտարարության մեջ։

«Էջմիածին» դաշինքի անդամները նշել էին, որ իրենց ունեցած տեղեկություններով` այսօր 09:00 Փաշինյանը լինելու է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցում: