Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ։ Վարչապետն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նիկոլ Փաշինյանն առաջինը եղել է Էջմիածին քաղաքի «Երվանդ Օտյանի» անվան թիվ 7 հիմնական դպրոցում։
«Այս տարի երկրորդ անգամ եղա Էջմիածին քաղաքի «Երվանդ Օտյանի» անվան թիվ 7 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում, որտեղ իրականացվել են արձանագրված թերությունների վերացման աշխատանքներ»,-գրել է Փաշինյանը։
Վարչապետի հաջորդ կանգառն էր Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրը, որտեղ նա հետևել է «Ժորա Հակոբյանի» անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճի աշխատանքների ավարտական ընթացքին:
«Նախորդ անգամ արձանագրված թերությունները շտկված էին»,-գրել է կառավարության ղեկավարը։
Փաշինյանը նաև չնախատեսված կանգառ է կատարել Գայ բնակավայրում և հանդիպել տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը։
Վարչապետի աշխատանքային այցն Արմավիրի մարզ շարունակվում է։










