Բելգորոդում, ուկրաինական հարվածի հետևանքով, 10-հարկանի շենք է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ)

13:47 • 12.05.24

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում, ուկրաինական հարվածի հետևանքով, 10-հարկանի բնակելի շենքը մասնակի փլուզվել է, հաղորդվել է զոհերի և վիրավորների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փրկարարները փլատակներից ողջ դուրս են բերել 12 մարդու, հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: