Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդ է հանկարծամահ եղել

19:46 • 12.05.24

Այսօր՝ մայիսի 12-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցում թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում դի կա:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի սրահում հայտնաբերել են Երևանի բնակիչ 62-ամյա Կամո Ա.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: