Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ)

16:11 • 13.05.24

«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրներից Բարդուղիմեոս առաքյալն է առաջին անգամ Հայաստան բերել Տիրամոր պատկերը և խորհրդանշական է, որ առաքյալի մասունքներն իրենց հատուկ տեղը կգտնեն ու սրբորեն կպահպանվեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։