Փաշինյանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահին ազատել է աշխատանքից

17:08 • 13.05.24

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին ազատել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ: