ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը Կիևի սրճարաններից մեկում երգել և կիթառ է նվագել (տեսանյութ)

23:40 • 14.05.24

Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նվագում և երգում է Կիևի սրճարաններից մեկում։

Սա առաջին դեպքը չէ, երբ պետքարտուղարը ցուցադրում է իր երաժշտական հմտությունները։

Անցյալ տարվա սեպտեմբերին նա  կիթառ է նվագել և երգել՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի երաժշտական դիվանագիտության ծրագրի շրջանակներում։

Տեսանյութը կարող եք դիտել թելեգրամյան մեր ալիքում։