Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա

22:00 • 14.05.24

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ի եթերում հաստատել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։