Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերով

12:37 • 14.05.24

Երևանի կենդանաբանական այգին այս տարի համալրվել է սպիտակագլուխ անգղի 2 ձագով, ինչը մեծ հաջողություն է այգու համար, քանի որ սպիտակագլուխ անգղը գրանցված է Կարմիր գրքում:

Այդ մասին հայտնում են Կենդանաբանական այգուց։

Առաջիկայում սպասվում է երրորդ սպիտակագլուխ անգղի ծնունդը։