Ոստիկանական մեծաթիվ ուժեր ու արգելապատնեշներ՝ Օպերայի հարակից հատվածներում (տեսանյութ, լուսանկարներ)
Մայրաքաղաքում լարված իրավիճակ է։ Քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով շարժվում են դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։
Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են հավաքված Օպերայի հարակից հատվածներում։ Մետաղյա արգելապատնեշներով փակվել են շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաև Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ և սեղաններ են տեղադրված:
Թատրոնում տեղի է ունենալու ՎԶԵԲ ֆորում, ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամը 15։30-ից Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի է ունենալու բողոքի ակցիա։
Լուսանկարները՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։










