Կnրծանված ինքնաթիռը պատկանում է ՊՆ-ին, այն ուսումնամարզական էր. ՊՆ

11:51 • 19.07.24

Կոտայքի մարզում Յակ-52 ինքնաթիռ է կործանվել, կա երկու զոհ: Tert.am-ին ՊՆ-ից փոխանցեցին, որ ինքնաթիռը պատկանում է ՊՆ-ին:

«Ինքնաթիռը պատկանում է ՊՆ-ին, այն ուսումնամարզական ինքնաթիռ էր։ Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել է Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ։ Ավիաաղետի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին: