Ուկրաինայի ԱԳ նախարարը մեկնել է Չինաստան
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան աշխատանքային այցով ժամանել է Չինաստան:
Այս մասին հայտնում է «РБК Украина»-ն:
Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո սա Դմիտրի Կուլեբանի առաջին այցն է Չինաստան:
Կուլեբան հավելել է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ հանդիպմանը ծրագրում է քննարկել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները։
Կուլեբայի այցը կտևի մինչև հուլիսի 26-ը։










