Կալանավորվել է Արտաշատի համայնքապետի օգնական Արգամ Հովակիմյանը
Արտաշատի համայնքապետարանից պաշտոնատար անձ է կալանավորվել։
Այս մասին Tert.am- ին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։
«Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»։
Tert.am- ին հայտնի է դարձել, որ Արտաշատի համայնքապետի կալանավորված օգնականը Արգամ Հովակիմյանն է:










