Էլինա Ավանեսյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

19:11 • 05.08.24

Էլինա Ավանեսյանն արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն և հաջորդ մրցաշարից հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։

Նա Հայաստանը կներկայացնի US Open Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարում։ ԱՄՆ բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին։

21-ամյա թենիսիստը WTA-ի դասակարգման աղյուսակում այժմ զբաղեցնում է 58-րդ տեղը։