Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են

18:44 • 11.10.24

Ադրբեջանի Բինագադիի շրջանային դատարանն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև նախկին պաշտոնյաներ Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշում է կայացրել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Վերջերս Բաքուն նոր մեղադրանք էր առաջադրել նրանց նկատմամբ, իբր, պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար։