Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի

23:29 • 23.01.25

Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ հրդեհը տեղի էր ունեցել հունվարի 21-ի գիշերը։ Պատահարի ժամանակ հյուրանոցում եղել է առնվազն 240 հյուր։ Միջադեպի հետևանքով մահացել է 79 մարդ, առնվազն 50 մարդ վիրավորվել է:

Այս առիթով հունվարի 22-ին Թուրքիայում համազգային սուգ էր հայտարարվել։

Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի