Աստերիան այլևս միայն դեղատուն չէ. Աստերիա դեղատների ցանցը Հայաստանում ներկայանում է նոր ձևաչափով (տեսանյութ)
Աստերիա դեղատների ցանցը Հայաստանում գործում է արդեն շուրջ 15 տարի՝ ապահովելով բարձրորակ դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, մանկական սնունդ և խնամքի միջոցների ընդարձակ տեսականի՝ շեշտը դնելով ամենավստահելի առողջության մատակարար լինելու վրա։
Սակայն այժմ այն ընդլայնել է իր պորտֆոլիոն՝ բարձրորակ դեղամիջոցներին, բժշկական պարագաներին, մանկական սնունդին ու խնամքի միջոցներին ավելացնելով նաև դեմքի, մաշկի և մազերի խնամքի հայտնի եվրոպական և հարավկորեական բրենդերի արտադրանք։
Պատկերացրեք՝ մտնում եք դեղատուն, որը նման է բարձրակարգ խնամքի սրահի, սակայն, որի հիմքում դրված է վստահելի առողջության գործընկեր լինելու գաղափարը։ Այս պատկերացումն արդեն իրականություն է. սիրված և վստահություն ներշնչող դեղատունը ներկայանում է նոր կոնցեպտով, որը կփոխի մարդկանց պատկերացումները դեղատների, առողջության և գեղեցկության մասին։

Աստերիայում կարող եք գտնել բարձրակարգ, համաշխարհային ճանաչում ունեցող բրենդերի արտադրանք։ Այս նոր ուղղությունն ուղղված է այն հաճախորդներին, ովքեր գնահատում են որակը և փնտրում են արդյունավետ լուծումներ իրենց խնամքի համար։
Պրեմիում դասի հարավկորեական Fau-ն, որն առանձնանում է բարձր արդյունավետությամբ։
Իտալական Frais Monde-ը, որը հիմնված է բնական թերմալ ջրի վրա։
Մաշկաբանների կողմից հաստատված իտալական Canova-ն, որն առաջարկում է գիտականորեն մշակված խնամքի լուծումներ։
Հունական Youth Lab-ը, որն աչքի է ընկնում նորարարական ու արդյունավետ կազմություններով։
Շվեյցարական SwissGetal-ը, որը համատեղում է բիոտեխնոլոգիան ու բնական բաղադրիչները՝ մաշկի երիտասարդությունը պահպանելու համար։
Եվ մի շարք այլ հայտնի բրենդեր, որոնք կհամապատասխանեն խնամքի բարձրագույն պահանջներին։
Այս պահին Աստերիան Երևանում ունի 28 մասնաճյուղ, ինչպես նաև Asteria օնլայն դեղատունը։ Աստերիայի ողջ անձնակազմը միտված է առողջություն և գեղեցկություն պարգևելու՝ ունենալով հստակ տեսլական. դառնալ այն դեղատունը, որտեղ յուրաքանչյուր մարդ կգտնի ոչ միայն բարձրորակ դեղորայք, այլև յուրաքանչյուր մաշկի տիպին ու բյուջեին համապատասխան խնամքի լավագույն միջոցները։
Այսպիսով, Աստերիա դեղատների ցանցը շարունակում է մնալ իր սպառողների կողքին՝ առաջարկելով ոչ միայն առողջության պահպանման, այլև գեղեցկության խնամքի լավագույն միջոցները։
Հետևեք Աստերիա դեղատների ցանցի պաշտոնական էջին՝ նոր ապրանքների և առաջարկների մասին տեղեկանալու համար՝ asteria.am։










