Ոստիկանները Նոր Նորքի վարչական շրջանի շենքում են՝ Արթուր Չախոյանին բռնnւթյшն ենթարկելու գործով

12:04 • 30.04.25

Ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն արագ արձագանքել են: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

«Այս պահին խումբը վարչական շրջանի վարչական շենքում աշխատանքներ է կատարում: Հետագա գործողություններչի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կտրվի»,- ասացին ոստիկանությունից:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և աշխատակցիները ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին:

Ոստիկանները Նոր Նորքի վարչական շրջանի շենքում են՝ Արթուր Չախոյանին բռնnւթյшն ենթարկելու գործով