Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հեղաշրջման կոչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. Դատախազություն

16:17 • 26.06.25

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հեղաշրջման կոչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին Tert.am-ին հայտնում են  Դատախազությունից:

Քրեական վարույթը հարուցվել է «Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել»: 

Վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հեղաշրջման կոչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. Դատախազություն