Ուկրաինան պետք է պայքարի կոռուպցիայի դեմ՝ ԵՄ աջակցությունը ստանալու համար․ Ֆրանսիայի արտգործնախարար

17:55 • 16.11.25

Ուկրաինան պետք է պայքարի կոռուպցիայի դեմ՝ ԵՄ աջակցությունը ստանալու համար: Հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը՝ իր բոլոր դրսևորումներով, բացարձակ առաջնահերթություն է Եվրոպական Միության համար: ԵՄ երկարաժամկետ աջակցության վրա հույս դնելու և անդամակցության ուղին շարունակելու համար պետք է անզիջում լինել:

ԵՄ-ն չի հանդուրժի կոռուպցիոն գործելակերպի տարածումը իր սահմաններում», - ասել է Ժան-Նոել Բարոն:

Նա նաև նշել է, որ Ֆրանսիան մտադիր է զարգացնել համագործակցությունը Ուկրաինայի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում:

Ուկրաինան պետք է պայքարի կոռուպցիայի դեմ՝ ԵՄ աջակցությունը ստանալու համար․ Ֆրանսիայի արտգործնախարար