ԵՄ-ն քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ նրա վրա ճնշnւմ գործադրելը. Կոշտա

17:35 • 22.06.26

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունների, այլ նրա վրա ճնշում գործադրելու և Ուկրաինային աջակցելու ուղիների մասին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան՝ ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, մենք այժմ բանակցությունների մասին չենք խոսում», - ասել է Կոշտան, որի կարծիքով՝ Մոսկվան պատրաստ չէ երկխոսության։

Նա նշել է, որ ԵՄ-ն չի ցանկանում միջնորդ լինել, այն կանգնած է Ուկրաինայի կողքին և աջակցում է Ուկրաինային։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես ավելի վաղ հիշեցրել էր նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ բանակցությունների։

Ընդ որում, Եվրամիությունը, նշել է Պեսկովը, հիմարությունից կամ անկարողությունից մոլորված է՝ փորձելով Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքերից կամ ելնելով ՌԴ իբր թուլությունից։

ԵՄ-ն քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ նրա վրա ճնշnւմ գործադրելը. Կոշտա