Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ

18:04 • 28.06.26

Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Վառելիքի ներմուծման հնարավորությունը դիտարկվում է որպես ռուսական վառելիքի շուկայում կայունությունն ապահովելու միջոցներից մեկը»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ ներկայումս իրականացվում են երկու հիմնական միջոցառումներ, որոնց համար արդեն ստեղծվել են արտոնյալ հարկային պայմաններ։