Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից․ նա տեղափոխվում է օրենսդիր մարմին

11:14 • 30.07.26

Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում։ 

«Ահարոն Սահակյանին 2026 թվականի հուլիսի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում։ 

Ահարոն Սահակյանն այս պաշտոնին էր նշականվել հինգ տարի առաջ՝ 2021-ի մայիսին։

Ահարոն Սահակյանը պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ Նա վերցնում է մանդատը ու տեղափոխվում օրենսդիր մարմին։

Թե ով կփոխարինի նրան՝ դեռևս հայտնի չէ։

Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից․ նա տեղափոխվում է օրենսդիր մարմին