ՌԴ ԶՈւ-ն Սև ծովում խnցել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներով երեք նավ. ՌԴ ՊՆ

10:25 • 03.08.26

Ռուսական բանակը Սև ծովում հարձակման է ենթարկել Ուկրաինայի ԶՈւ-ի մատակարարումների հետ կապված երեք նավ, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

«Հարվածների հետևանքով խոցվել են Սև ծովի ջրային տարածքում՝ ռազմական նշանակության բեռներ տեղափոխող երեք բեռնատար նավ», - հայտնել են գերատեսչությունում։

Բացի այդ, զինծառայողները հարվածել են Նիկոլաևի նավահանգստում գտնվող այն նավին, որը բեռներ էր տեղափոխում ուկրաինական բանակի համար։

Զինված ուժերը հարձակման համար օգտագործել են անօդաչու թռչող սարքեր։

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովում խnցել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներով երեք նավ. ՌԴ ՊՆ